▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արթմեդ» ԲԿ-ում վերելակը պոկվել ընկել է․ հորանում հայտնաբերվել է տղամարդու դի

 Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում գործող «Արթմեդ» բժշկական կենտրոնում:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 16:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարութան փրկարար ծառայության 911 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է  ստացվել, որ  Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55ա հասցեում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակը պոկվել, ընկել է և ներսում քաղաքացի է եղել:

Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:

Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

Փաստի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին