Երեկ՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանըը, ժամը 19։30-ի սահմաններում «Արզնի առողջարան» ՓԲԸ տնօրեն, Երևանի բնակիչ, 71-ամյա Արարատ Մահտեսյանը ահազանգել է ոստիկանության Նաիրիի բաժին և հայտնել, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ինքը առողջարանի 221 սենյակում, բազմոցին նստած վիճակում հայտնաբերել է տղամարդու դի։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 67-ամյա Գագիկ Հարությունյանն էր։ Արդեն տեղում Ա. Մահտեսյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ այդ օրը մահացածի հարազատներից 4-5 հոգի ժամանել են առողջարան և սկսել հայհոյախառն գոռգոռոցներով ահաբեկել բոլորին, վիրավորել աշխատակիցներին և հանգստացողներին, հայհոյանքներով նետվել դիտողություն անողի վրա և բռունցքներով հարվածել 3-րդ հարկի դռներին և պատերին՝ ինչպես անորոշ, այնպես էլ հասցեագրված հայհոյանքներ հասցրել նրանց: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ անձինք մահացած Գ. Հարությունյանի որդիներն են ու եղբայրը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ա. Մահտեսյանը կոչումով գեներալ-լեյտենանտ է, երկար տարիներ աշխատել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ։ Ոստիկաններն ու քննիչներն ունեն նաև տեղեկություններ, որ Ա. Մահտեսյանը «գույները խտացնում է»։ |
«Արզնի» առողջարանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet