▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասա՝ բարև, ախպերություն. Նիկոլ Փաշինյանի երեխաներն Արցախից տեսանյութ են հրապարակել

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ մեկնել է Արցախ:

 

 

 

 

 

 

Վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանն Instagram-ի story հատվածում տեսանյութ է հրապարակել քույրերի և զինվոր եղբոր մասնակցությամբ, որը մակագրել է «Վերամիավորում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում զինվոր որդու և 3 դուստրերի լուսանկարն է հրապարակել և կից գրել.

«Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով: 

Սիրելի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: 

Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին