▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՍԱԼԱ-ի կոչը

Մենք` ներքեւը ստորագրողներս` Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներ եւ վետերաններ, մեր խոր մտահոգությունը հայտնելով ս. թ. հունվարի 31-ին Բերձորի մերձակայքում տեղի ունեցած ցավալի ու ամոթալի դեպքերի առթիվ,

1. Կոչ ենք անում բոլորին` ցուցաբերել զսպվածություն, զգոնություն եւ հեռու մնալ մթնոլորտը էլ ավելի շիկացնելու ամեն քայլից ու հայտարարությունից:

2. Բոլորից – մասնավորաբար Հիմնադիր խորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունից եւ ԶԼՄ-ներից – պահանջում ենք չշահարկել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի անունն ու նրա պատմական ավանդը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այլ ազգային նվիրական հասկացություններ` ՀՀ
ներքաղաքական ինչ-ինչ նպատակներով:

ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին քաղբանտարկյալներս եւ վետերաններս հայտարարում ենք, որ առհասարակ կապ չունենք Հիմնադիր խորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հետ եւ ՀՀ ու ԼՂՀ ներքին քաղաքական կյանքին չենք միջամտում:

Մի անգամ եւս հայտարարում ենք մեր զորակցությունը ազգային հզոր պետություն կերտելուն, պետություն, որտեղ բոլորը` իշխանություններ, ընդդիմություններ եւ այլք, պարտավոր են պետական ու ազգային շահը վեր դասել նեղխմբակային, կուսակցական կամ այլ ստորադաս շահերից:

ԱՍԱԼԱ-ի` ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում բնակվող նախկին  քաղբանտարկյալներ եւ վետերաններ`

Վարուժան Կարապետյան

Մարտիրոս Ժամկոչյան

Վազգեն Սիսլյան

Հակոբ Ջուլֆայան

Սիմոն Նայիրյան

Եսայի Ճուրյան

Ներսես Դեմիրճյան

Գեւորգ Յազըճյան

Երեւան, 6 փետրվարի 2015 թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին