▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել է, չէ չի ասել, բայց կարար ասեր. բզբզում ու խելռցնում եք էլի

 

Երբ, լրատվականներում հայտնված լուրը վերնագրվում էր «բարի լուր», ես չէի խորանում դրա իմաստի մեջ, որովհետև գիտեի, որ խոսքը վերաբերվում է ծնված բալիկներին, ու դրանք միակ նյութերն էին, որ սիրով կարդում էի ու ուրախանում։ Այսօր զգացի, որ նյութերի համախմբի մեջ դրանք իրոք միակ բարի լուրերն են։ Փորձեք մի օր կտրվել սոցիալական այս ցանցից ու ոչ մի լրատվական ծրագիր մի նայեք, կզգաք ասածիս բուն իմաստը։ Այն ագրեսիան, որ այսօր տիրում է լրատվական դաշտում, բառիս բուն իմաստով տաղտկալի է դարձնում ողջ օրդ։ Չնայած կան կայքեր, որ փորձում են զերծ մնալ նմանատիպ փնթիությունից ու լրատվական աղբ տարածելուց։ Խորհուրդ եմ տալիս այն կայքերին, որոնք չճշտված ու սուտ ինֆորմացիա են տարածում, իզուր չսպասեն ֆեյք էջերի կողմից նման լուրերի պատրաստմանը, այլ հենց իրենք դա անեն։ Եթե կայքը, որը հրամցնում է բացարձակ սուտ ինֆո և այն չի հեռացնում, երբ ավելի իրազեկ մարդիկ մատնանշում են ինֆորմացիայի ֆեյկ լինելը, ուրեմն նման կայքերը բացարձակ թքած ունեն նյութի հետևանքների վրա։ Ես չեմ բացառում , որ հնարավոր է ուղղակի թակարդում հայտվել, բայց թակարդից դուրս գալուց հետո սուտ նյութը պետք է, ոչ միայն հերքվի, այլև հեռացվի։ Լրատվությունը այսօր շատ հզոր ուժ է, նրա հասանելիությունն էլ բավականին հեշտացել է, այնպես որ էժանագին տրյուկները միայն իջեցնում են մանիպուլյացիաներ անել փորձողների բարոյական վարկանիշը։ 
Իսկ հայտնիների հաճախ անտրամաբանական ու զավեշտական մտքի գոհարների ներկայացնելը տարբեր իրադարձությունների հետ կապված, կամ էլ հանրահայտ «շոբլիկների» կողմից այս կամ այն «հարուստ» օլիգարխի կամ քաղաքական գործչի անասուն արարքներն ու ապուշ մտքերը պաշտպանելն ու արդարացնելը, ինքնամոռացության հասնող էնտուզազմով ու քծնանքի ամենացածրագույն մակարդակով, ուղղակի ծիծաղելի ու խղճուկ եմ համարում։

Երբ, լրատվականներում հայտնված լուրը վերնագրվում էր «բարի լուր», ես չէի խորանում դրա իմաստի մեջ, որովհետև գիտեի, որ խոսքը վերաբերվում է ծնված բալիկներին, ու դրանք միակ նյութերն էին, որ սիրով կարդում էի ու ուրախանում։ Այսօր զգացի, որ նյութերի համախմբի մեջ դրանք իրոք միակ բարի լուրերն են։

Փորձեք մի օր կտրվել սոցիալական այս ցանցից ու ոչ մի լրատվական ծրագիր մի նայեք, կզգաք ասածիս բուն իմաստը։ Այն ագրեսիան, որ այսօր տիրում է լրատվական դաշտում, բառիս բուն իմաստով տաղտկալի է դարձնում ողջ օրդ։ Չնայած կան կայքեր, որ փորձում են զերծ մնալ նմանատիպ փնթիությունից ու լրատվական աղբ տարածելուց։ Խորհուրդ եմ տալիս այն կայքերին, որոնք չճշտված ու սուտ ինֆորմացիա են տարածում, իզուր չսպասեն ֆեյք էջերի կողմից նման լուրերի պատրաստմանը, այլ հենց իրենք դա անեն։ Եթե կայքը, որը հրամցնում է բացարձակ սուտ ինֆո և այն չի հեռացնում, երբ ավելի իրազեկ մարդիկ մատնանշում են ինֆորմացիայի ֆեյկ լինելը, ուրեմն նման կայքերը բացարձակ թքած ունեն նյութի հետևանքների վրա։

Ես չեմ բացառում, որ հնարավոր է ուղղակի թակարդում հայտվել, բայց թակարդից դուրս գալուց հետո սուտ նյութը պետք է, ոչ միայն հերքվի, այլև հեռացվի։ Լրատվությունը այսօր շատ հզոր ուժ է, նրա հասանելիությունն էլ բավականին հեշտացել է, այնպես որ էժանագին տրյուկները միայն իջեցնում են մանիպուլյացիաներ անել փորձողների բարոյական վարկանիշը։ Իսկ հայտնիների հաճախ անտրամաբանական ու զավեշտական մտքի գոհարների ներկայացնելը տարբեր իրադարձությունների հետ կապված, կամ էլ հանրահայտ «շոպլիկների» կողմից այս կամ այն «հարուստ» օլիգարխի կամ քաղաքական գործչի անասուն արարքներն ու ապուշ մտքերը պաշտպանելն ու արդարացնելը, ինքնամոռացության հասնող էնտուզազմով ու քծնանքի ամենացածրագույն մակարդակով, ուղղակի ծիծաղելի ու խղճուկ եմ համարում։

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին