▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասել են՝ էս է գծագիրը, խելառ ենք հանում, վերջացավ, հարցեր չտաք մեզի ...

Ուրեմն էդ գյադի խելառ լինելու մասին վերապատմողներին հարցրեք՝ ինչու, երբ ռուս լրագրոները գնացին իրենց տուն, մտան ամբողջ կյանքը քրքրեցին, մանկապարտեզ, դպրոց, անուշ բալա, սոլնիշկա գտան, գտան, որ ախպերը դատված է եղել սպանության փորձի համար, ախպոր ջանդակի նակոլկեքը բացահայտեցին, հերը էս է, ընտանիքն էն է, ու դա տեւեց դեպքից հետո 2 օր, ինչու մեկը չիմացավ, որ հոգեբուժարանում է բուժվել իբր, թե նման բան լիներ, անգամ մտքերով անցներ՝ հարազատները հորինեին, պիտի կռահեին, որ շատ հարմար փրկության ճանապարհ է, պտի արագ զարգացնեին դեռ երեք շաբաթ առաջ, ոչ թե հիմա ... Ռուսաստանի միլիցիք ու դատախազ-մատախազներն էլ էդ մասին բան չեն գտել ու էսօր են գտել, հա՞ ...

Ամենայն հավանականությամբ բազարն ավարտվել է սերժիկների հետ, բազար էլ չի եղել, երեւի ասել են՝ էս է գծագիրը, խելառ ենք հանում, վերջացավ, հարցեր չտաք մեզի ... Հիմա նայեք, սպանությունը թամամ չլուսաբանած, ոստիկանությունների ապօրինությունների ու սադրանքների խոսք չասած ԶԼՄ-ները ոնց են ֆռռացնելու խելագարության վարկածը ...

Լևոն Բարսեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին