«Կարեւոր է, որ ինձ համար Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտը փաստացի կիսում է եւ հետեւում է նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության գերակայություներին»,- այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ապա հավելել. «Ինչ վերաբերում է 2018 թվականի մասին խոսակցություններին, ապա պետք է շեշտեմ, որ դրանք ինձ մոտ զարմանք են հարուցում, ոչ միայն էթիկական տեսանկյունից, որովհետեւ նախագահի մանդատը չորս տարի շարունակվում է, այլ նաեւ աշխարհայացքային տեսանկյունից, որովհետեւ շատ ու շատ քաղաքական գործիչների վաղվա օրն է մշուշոտ, ուր մնաց 2018 թվականը»:
Սերժ Սարգսյանն, ըստ եռյակի, պետք է հեռանա մինչեւ 2018 թվականը, ինչին ի պատասխան այսպես արձագանքեց.
«Ես ցավում եմ, որ Դուք տարիներ շարունակ անում եք մի բան, որը հետո չի լինում»:
Հարցին, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Արմեն Աշոտյանը հստակ չի պատասխանել: Փոխարենն ասել է, թե երբ որ օրերից մի օր կրթական հոգսերից թեթեւանա եւ փորձի ոչ մեծ արժեք հաղորդել ոչ իշխանական ուժերի գործունեության ելույթներին, այդ ժամանակ կանդրադառնա անպայման:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում