▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասում են՝ Քոչարյան-Նաիրի հանդիպման ձայնագրությունը 2 հոգի ունեն․․․ Ովքե՞ր են նրանք

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են՝ Քոչարյան-Նաիրի ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպման տետ ա տետ ձայնագրությունը երկու հոգի ունեն․․․

Մեկը՝ Վլադիմիր Գասպարյանն է։ Տարիներ առաջ, երբ վաղ լուսաբացին նա կրկին բարձրացել էր Եռաբլուր, սպիտակ մեխանիկների գլխիկներով իր հոգու գորգը Վազգենի շուրջը շարելու, հարցրի իրեն․

-Ունե՞ք նման ձայնագրություն․

Բազմատոն պատասխանեց․

-Նմա՞ն եմ մարդու, որն ունի նման ձայնագրություն․․․

Մյուսը գեներալ Մանվելն է։ Իրեն էլ եմ հարցրել․

-Ունե՞ք․․․

Նա էլ թե․

-Ես մե կատու չունեմ ոռից խոտ քաշեմ, ուր մնաց․․․

Բաաա՜ա՜յց․․․ ինչ անեմ․ տեղեկացված եմ, որ, երբ Մանվելը ծանր հիվանդ էր՝ Ֆրանսիայում, ու չգիտեր՝ ինչ կլինի, ասել էր՝ այդ ձայնագության տեղը․․․․

Հիմա արդեն լավ է․․․ հնարավոր է տեղը փոխել է․․․

Այսպիսի բաներ․․․»:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին