▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշտարակի քաղաքապետն ու Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը վիճել են, հարվածել միմյանց

Այսօր՝ փետրվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև:

«Բանը հասել է նրան, որ քաղաքապետի և վարչության պետի միջև քաշքշուկ է տեղի ունեցել ու փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց»,- հայտնում է աղբյուրը։

Լուսանկարը՝ արխիվից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին