ԱՄՆ-ի բնակիչները նշել են այն տղամարդկանց և կանանց անունները, որոնցով նրանք ամենից շատ են հիանում: Ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտի (Gallup) կողմից անցկացված հարցման արդյունքներով առաջին տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (19%) և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (12%):
Բարաք եւ Միշել Օբամաները տոնել են իրենց ամուսնության 20-ամյակըԵրկրորդ տեղում Հռոմի պապն է, ով հավաքել է ձայների 6%-ը: Տղամարդկանց ցուցակում երրորդ, չորրորդ և հինգրերորդ տեղերում համապատասխանաբար հայտնվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (3%), ամերիկացի կրոնական և հասարակական գործիչ Բիլի Գրեմը (2%) և ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը (2%): Այնուհետև իրենց տեղերն են զբաղեցրել նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, Microsoft-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, ամերիկացի լրագրող Բիլ О’Ռեյլին, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կանաց ցուցակում ամենից շատ հիացմունք է առաջացնում Օպրա Ուինֆրին (8%), պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը (5%)։ Չորրորդ տեղում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայս է (4%): Հինգերորդ տեղում ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման է, ով հավաքել է ձայների 3%-ը: Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Անջելինա Ջոլին (2%), Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը (2%), Քեմբրիջի դքսուի Քեյթ Միդլթոնը: Նրանց հետևում են ԱՄՆ-ի սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Ջորջ Բուշ-կրտսերի կինը՝ Լորա Բուշը:
ԱՄՆ-ի բնակիչները նշել են այն տղամարդկանց և կանանց անունները, որոնցով նրանք ամենից շատ են հիանում: Ամերիկյան հասարակական կարծիքի ինստիտուտի (Gallup) կողմից անցկացված հարցման արդյունքներով առաջին տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման (19%) և ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը (12%):
Երկրորդ տեղում Հռոմի պապն է, ով հավաքել է ձայների 6%-ը: Տղամարդկանց ցուցակում երրորդ, չորրորդ և հինգրերորդ տեղերում համապատասխանաբար հայտնվել են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը (3%), ամերիկացի կրոնական և հասարակական գործիչ Բիլի Գրեմը (2%) և ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը (2%): Այնուհետև իրենց տեղերն են զբաղեցրել նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնը, անգլիացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, Microsoft-ի հիմնադիրներից Բիլ Գեյթսը, ամերիկացի լրագրող Բիլ О’Ռեյլին, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Կանաց ցուցակում ամենից շատ հիացմունք է առաջացնում Օփրա Ուինֆրին (8%), պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը (5%)։ Չորրորդ տեղում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայս է (4%): Հինգերորդ տեղում ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման է, ով հավաքել է ձայների 3%-ը: Վեցերորդ, յոթերորդ և ութերորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Անջելինա Ջոլին (2%), Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինը (2%), Քեմբրիջի դքսուի Քեյթ Միդլթոնը: Նրանց հետևում են ԱՄՆ-ի սենատոր Էլիզաբեթ Ուորենը և Ջորջ Բուշ-կրտսերի կինը՝ Լորա Բուշը: