▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհով մեկ խայտառակ ենք լինում, մի՞թե կարելի է պետության ղեկավարումը վստահել անձի, ով 3 տարի հանդես է գալիս խեղճ զոհ. Ջուլֆալակյան

 Մի՞թե կարելի է պետության ղեկավարումը շարունակել վստահել անձի/քաղաքական ուժի, որն արդեն երեք տարի է հանդես է գալիս/դիրքավորում է իրեն որպես խեղճ, խաբված, թույլ, միամիտ զոհ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը:

«Եթե նրա բառապաշարով «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն, կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ու՞մ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը։ Մի՞թե խղճահարությունն է դարձել հանրության լայն շերտերի ընտրություն կատարելու հիմնական գրավականը։ Մի՞թե հաճելի է խեղճ, անպատասխանատու ղեկավար ունենալ։ Երբվանի՞ց և ինչու՞ սկսեցինք ուժեղին, հաղթողին ստորադասել թույլին, պարտվողին...

Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել։

Աշխարհով մեկ հետևողականորեն խայտառակ ենք լինում։ Կարևորը տանը «հպարտ ենք և դուխով», ծափերն էլ անպակաս»,- գրել է նա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին