▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավարտվել են գետերի ու ջրանցքների հուների մաքրման աշխատանքները

Ավարտվել են մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած մայրաքաղաքով հոսող գետերի ու ջրանցքների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է:

Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր, իսկ գետերին հարակից բնակելի ու արտադրական օբյեկտների տարածքում տեղադրվել են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ:

 Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին և տնտեսվարողներին հիշեցնում է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքում կկազմվեն վարչական արձանագրություններ և մեղավորները կտուգանվեն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին