shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ նոյեմբերի 19-ին, զինված և ավազակային հարձակում է տեղի ունեցել Ալավերդի քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-16:30 ընկած ժամանակահատվածում դիմակավորված 3 անձինք՝ զինված ատրճանակներով, ներս են մտել Թումանյան փողոցում գտնվող Գարիկ Հախինյանին պատկանող խանութ և զենքի սպառնալիքի տակ՝ ոսկյա և արծաթյա իրերի վաճառքի բաժնից հափշտակել մոտ 5 մլն դրամի ոսկյա իրեր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ պահին խանութում եղել են 3 կանայք, որոնք ոչինչ չեն կարողացել անել զինված ստահակների մոտ:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում