▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ի դիմաց

 

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղի դիմաց, գլխարկով ու բժշկական դիմակով դեմքը փակած տղամարդը ավազակային հարձակում է կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11։30-ի սահմաններում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղ է բերել 7 մլն 800 հազար դրամ և իջնելով ավտոմեքենայից՝ փորձել է մոտենալ բանկի մասնաճյուղ։ Այդ պահին գլխարկով ու դեմքը բժշկական դիմակով փակած տղամարդը հարձակվել է նրա վրա և փորձել հափշտակել գումարը։ Այդ պահին տոպրակը պատռվել է, և ողջ գումարը թափվել է, իսկ այդ երիտասարդը դիմել է փախուստի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին