▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան վիրավորներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի գրանդիս» մակնիշի (վարորդ Հ. Ն.) 34 NV 385 պետհամարանիշի և «ԳԱԶ-3110» մակնիշի (վարորդ Մ. Մ.) 24 OS 181  պետհամարանիշի ավտոմեքենաները:

Ֆ. Խ.-ը (1953 թ. ծնված), Ս. Շ. ( ծնված 1959 թ.), Ս. Մ.-ը ( ծնված 1976 թ.) և Մ. Մ.-ը ( ծնված 1970 թ.) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Հ. Ն.-ը ( ծնված 1975 թ.)՝ Չարենցավանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

mes.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին