▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղաչում եմ Հայաստանի խորհրդարանին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին լիազորություններից․ Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից:
Թանկյանը, մասնավորապես, գրել է.
«Հիանալի է. Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնություններով` մեջբերելով մարտիմեկյան դեպքերը, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը: Թվում է, թե նա բացարձակապես չի տիրապետում իրավիճակին: Ես աղաչում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ քայլ անել և անհապաղ զրկել նրան իր լիազորություններից՝ խուսափելու համար արյունահեղությունից, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ինքները դա անելու: Կարծում եմ, որ այս տեսանյութը ցույց է տալիս, թե նա որքան քիչ է մտածում իր ժողովրդի մասին»:

Հավելենք, որ երգիչը ամոթանք է տվել Նիկոլ Փաշինյանի` բերման ենթարկելու փաստին, գրելով. «Ամո՛թ ձեզ, ես հետևում եմ այս ամենին ուղիղ միացմամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին