▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղազարյանը հետ է կանգնում «Քարվաճառի հայկական չլինելու» մասին հայտարարությունից ու կմկմալով հեռանում

Հովիկ Աղազարյանը հետ է կանգնում «Քարվաճառի հայկական չլինելու» մասին իր հայտարարությունից: Լրագրողների հարցերին ի պատասխան, նա սկսեց կմկմալ, ապա հեռացավ:

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի եթերում «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել էր, թե «Քարվաճառը մերը չէր, Քարվաճառը 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, եւ Արցախը ստանար կարգավիճակ»։ «Կա՞ Հայաստանում ինչ-որ մեկը, որ կասկածում է այդ հարցում։ Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել։ Ամբողջ աշխարհն ասում է Քարվաճառը քոնը չէ, տղա ջան, արագ հետ տուր, ու դու էլ խելոք-խելոք պետք է հետ տայիր վաղ թե ուշ»,- ասել էր նա։

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին