▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ հրաշալի զինվորները գիտակցաբար գնացին անմահության՝ կրակն իրենց վրա վերցնելով

 ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքով՝ հրադադարը չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է.

«Մենք պետք է ավելի զգոն լինենք, ավելի մարտունակ: Այս իրադարձությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը մեկ բռունցք դարձավ ու մեր զինվորը ցուցաբերեց իր բոլոր հատկանիշները՝ որպես հողը պաշտպանող, կռվող, պայքարող:  Բայց մենք հաճախ սխալ ենք թույլ տալիս, ասելով՝ ունեցանք այսքան զոհ: Այդ հրաշալի զինվորներին չպետք է զոհ ասենք: Նրանք մարդիկ էին, որոնք հանուն հայրենիքի նահատակվեցին: Նրանք գիտակցաբար գնացին անմահության՝ իմանալով, որ այդ է ճանապարհը մեր հողի փրկության: Մարտիրոսվեցին՝ կրակն իրենց վրա վերցնելով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին