▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ կրակոցներն ուղղված էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ

Հայաստանի հետ պետական սահմանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ժամանակ ադրբեջանական կողմից հնչեցված կրակոցներն ուղղված են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Դիտորդական պատվիրակության վրա ադրբեջանական կողմից կրակոցները լկտիություն են, անթույլատրելի լկտիություն: Ես այդ կրակոցները գնահատում եմ որպես կրակոցներ՝ ուղղված Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների դեմ»,- նշել է Շարմազանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին