▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս չասեք, որ կվերցնեք Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքական գործիչը՝ Ալիևին

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին անդրադարձել է ղարաբաղյան ճակատում վերջին օրերին ադրբեջանական բանակի ձախողված ռազմական գործողություններին և հանդես է եկել երկրի ղեկավարի ուղղված քննադատական հայտարարությամբ:

Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես նշել է. «Այլևս չասեք՝ եթե պետք լինի Ղարաբաղը կվերցնենք: Բա ինչու՞ չկարողացաք վերցնել: Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչու՞ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին