ՀՀ Վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Շնորհակալ եմ Միքայել Մինասյանին Ռախմանինովի անմահական «ՎՈԿԱԼԻԶԸ» հիշեցնելու համար. ընդունում եմ' ազդեցիկ է: Ազդեցիկ մի գործ էլ ես հիշեցնեմ. կատարումից շատ ժամանակ չի անցել՝ այս տարվա ապրիլի 24-ն էր, իմ մեկուսացման ավարտից մի քանի օր անց... Սոլիմայի «Lamentatio» գործը ընդունեք որպես այս՝ այլ երանգ ստացած պատմության ավարտ։
Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» տեսանյութերի շարքի ութերորդ թողարկման վերջում խոսել էր Նարեկ Հախնազարյանի կողմից՝ Հայեր vs Կոռոնավիրուս տեսաուղերձներում արտահայտած մտքերի մասին։
Դիտեք նաև՝ Հայեր vs Կոռոնավիռուս...Ամբողջ կյանքումս այսքան զայրացած չեմ եղել. Նարեկ Հախնազարյան