▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Իսկ հիմա՝ ինձ լսեք պարո՛ն քաղաքապետ. մենակ աղբ հավաքելով քաղաք չես պահի. Անի Սամսոնյան

Հանրայինը բարձրորակ, ուսուցողական և դերասանական փայլուն կազմով հերթական սերիալն է պատրաստել

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Ինչպես կարող են քաղաքացիներն իմանալ՝ հանդիսանո՞ւմ են ծրագրի շահառու, թե ոչ. նախարարը մանրամասնում է

Վերջին զանգի անցկացման և միասնական քննությունների հնարավոր հետաձգման մասին․ պարզաբանում է փոխնախարարը

Էս կորոնա կոչեցյալը չգիտի,թե ո՞նց է պատժվելու Ձեր միամսյակը փչացնելու համար․ Արամ Սարգսյան

Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն էի հրավիրել, հետո շատ դրական բան տեղի ունեցավ. Զոհրապ Եգանյան

Ավինյան, մի հատ վիրուս տուր. երկու ուրախ պատմություն կորոնավիրուսի աշխարհից

Ավագ Երեքշաբթի․ Մտորումներ

Թռչեի մտքով տուն. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժքույրերի երգը. դիմացեք

Ես իմ սեփական աչքերով տեսել եմ մի բան, որին նույնիսկ հեշտ չէր հավատալ․․․Փաշինյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանին մեկուսացրել են

20 նոր դեպք ունենք, 25 հոգի դուրս է գրվել․․․պահպանում ենք զգուշավոր լավատեսությունը․ Փաշինյան

Ո՞ւմ հաշվին է Ծառուկյանն այս օրերին բարեգործություններ անում

ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել

Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել

Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի

Երկար տարիներ հայաստանյան ինքնաթիռները Աֆրիկյան երկրներում զբաղվել են ապօրինի զենքերի վաճառքով. Փաշինյան

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ծառուկյանի 3000 դրամանոց «բարեգործությանը»

Մանրամասներ՝ Հրազդանում ադրբեջանցու կողմից կատարված սպանության դեպքից

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ

Ե՞րբ է Սերժ Սարգսյանը պատասխան տալու. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Ժողովուրդ, սա կորոնավիրուսի հազ չի․ քարոզչության ժամանակվանից մնացած հազն ա․ Փաշինյան

Ավագ Երկուշաբթի. Մտորումներ

Չեմ կարծում, որ իմ 2 փոքր երեխաները պետք է օգտվեն այդպիսի աջակցությունից. Նիկոլ Փաշինյան

Ինչքան ուզում են՝ թող հայհոյեն. վարչապետը՝ իր ընտանիքի անդամներին հայհոյող քաղաքացիների մասին

Հայաստանին չի սպառնում պարենային դեֆիցիտ, դատարկ ցուցափեղկեր. վարչապետ

Փաշինյանը հպարտ է «Իմ քայլ»-ով. Հարց` ոչինչ չանող պատգամավորների մասին

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին

Կառավարությունը մի շարք ոլորտների տրամադրում է անգրավ վարկեր

Արարատ Միրզոյանն ԱԺ մի շարք աշխատողներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել

Մտահոգությամբ համեմված հաշվետվություն. Արամ Սահակյան

Սերժ Սարգսյանի որոշման մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի․ Արմեն Աշոտյան

Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը. ԱՆ խոսնակ

Ընտրողների ցուցակները կազմելիս ԱՀ ոստիկանությունում կատարվել են հանցագործություններ. Դանիել Իոաննիսյան

Վեց ոստիկան վարակվել է կորոնավիրուսով. փոխոստիկանապետ

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

Լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոցից ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան

Երեկ Արարատի մարզում հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել․ մարզպետ

Ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբաններն աջակցում կորոնավիրուսի վերաբերյալ ահազանգողներին

Տավուշի մարզպետը՝ մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

Մայա Պողոսյանն ու Ավետիս Խախամյանը բաժանվել են

Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցը

Շնորհակալ եմ, բժշկուհի՛ ջան, արի մի հատ քեզ պաչեմ...

Դատախազությունը դիմումս հասցեագրել է ոստիկանությանը․ Անի Սամսոնյան

Որ ՀՀ ավիացիան կանգնած է անդունդի եզրին, դա ավիացիոն հանրությունը կհաստատի. Նավիկ Խաչատրյան

Covid-19-ը ստեղծելու և Չինաստանին վաճառելու կեղծ լուրը 1-ամսյա շրջագայությունից հետո հասավ Հայաստան

Այս իշխանությանը նվիրածը ժողովրդի քթերից բերելու հարցում Սամվել Ալեքսանյանը մենակ չէ

«Իրատես» թերթը գրում է. «Ամենայն հայոց խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի բիզնես գործունեությունն այս օրերին ծաղկում է ապրում: Սուպերմարկետների ամենախոշոր ցանցի սեփականատերը, որ նախկին իշխանությունների ժամանակ իրեն քննադատող ու այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին «մեր ախպեր»-ով էր դիմում, իշխանափոխությունից հետո մեկ անգամ չէ, որ խոշոր գումար է փոխանցել Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին:

Չար լեզուներն ասում են, որ Ալեքսանյանն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի երեկույթին նույնպես գումար է փոխանցել, ու հիմա, ըստ երեւույթին, առիթը բաց չի թողնում իշխանությանը նվիրաբերած գումարը ժողովրդի միջոցով հետ գանձելու:

Ցավոք, այս իշխանությանը նվիրածը ժողովրդի քթերից բերելու հարցում Ալեքսանյանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ: Իսկ նրա ընտանիքին պատկանող դեղատները (հանրապետության մյուս դեղատների նման) այս օրերին աստղաբաշխական թվերով են վաճառում բժշկական դիմակները, ձեռնոցներն ու ախտահանիչ նյութերը:

Եթե մինչեւ կորոնավիրուսը դիմակն արժեր 20-50 դրամ, ապա ամեաէժանն այժմ 250 դրամ է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչը «Իրատեսի» հետ զրույցում թեեւ վստահեցրեց, որ ստեղծվել է շուրջօրյա աշխատանքային խումբ, որը 44 անուն պարենային ապրանքների, դիմակների, ախտահանիչ նյութերի գների եւ պաշարների մոնիտորինգ է իրականացնում, բայց եւ նշեց՝ գների վերահսկողության առումով իրենք ոչինչ անել չեն կարող:

Նորից Սամվել Ալեքսանյանին պատկանող սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում մի քանի օր առաջ վարունգն ու պոմիդորը վաճառվել են կիլոգրամը 4000 ու 6000 դրամով:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ հանձնաժողովը շուկայում գները կարգավորելու իրավասություն կամ գործառույթ չունի: Մեր դիտանցումների նպատակն է բացահայտել տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր խախտումները, մասնավորապես գերիշխող դիրքի չարաշահումներն ու հակամրցակցային համաձայնությունները, եւ խախտումներ արձանագրելու դեպքում անպայմանորեն վարույթներ կհարուցվեն այդ տնտեսավարողների նկատմամբ: Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքները շուտով կհրապարակվեն»,- նշեց մեր զրուցակիցը:

Սուպերմարկետներից մեկի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ հնդկաձավարը, օրինակ, թանկացել է 80, մսամթերքի տարբեր տեսակներ՝ մինչեւ 450 դրամով: «Պարենային ապրանքներից թանկացել են հատկապես այն մթերքները, որ պիտանիության ավելի երկար ժամկետ ունեն, օրինակ, կիսաեփած ու կիսաապխտած երշիկները, նրբերշիկները եւ այլն: Թանկացել են ալյուրն ու ձեթը, «սալը», հավկիթը եւ այլն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

«Իրատեսը» տեղեկացավ նաեւ, որ սուպերմարկետներից շատերը թանկացրել են նաեւ այն ապրանքների գները, որ դեռ ամիսներ առաջ են պահեստավորել ու հիմա, օգտվելով մարդկանց խուճապի մատնվելու հանգամանքից, օրինակ դեռ երկու-երեք ամիս առաջ ձեռք բերած ալյուրը ավելի բարձր գնով են վաճառում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին