▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր թշնամին ավելի վտանգավոր է, քան ապրիլի 1-ին էր

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսօր թշնամին ավելի վտանգավոր է, քան ապրիլի 1-ին էր, քանի որ ալիևի որևէ խոստման հավատալը բացարձակ միամտություն է, անհրաժեշտ վայրկյան անգամ չթուլացնել զգոնությունը սահմանին:
Ես չեմ ճանաչում գոնե մեկին, որը կարող է վստահեցնել, թե ալիևը հերթական գրոհի հրաման չի տա:
Նրա համար բացարձակ կարևորություն չունեն նաև որևէ համաձայնագիր, որևէ պայմանավորվածություն և որևէ հորդոր: 
Այն ամենը ինչ այս օրերին շրջանառվում է, բոլոր պարապ-սարապների հայտարարություններն ու կոչերը՝ առ ոչինչ են: Պետք է ի վերջո գիտակցել, որ ալիևը բացարձակ թքած ունի որևէ 
մեկի հորդորի վրա: 
ալիևը ավելի վտանգավոր է, քանի որ՝

1-ալիևը ուներ ծրագիր հաշված ժամերի ընթացքում գրավել Արցախը, բայց խայտառակ ֆիասկո կրեց:

2-Նրա համար որևէ զինվոր բացարձակ արժեք չունի, մանավանդ, որ այդ նույն զինվորների ծնողները օրեր անց կհամալրեն առանց այն էլ նրանից այլամնդակ դժգոհ ազերիների ցուցակը

3-նրա տրամադրության տակ գտնվող սպառազինությունը բավարար է, և նա ընդունակ է նաև կիրառել այնպիսի զինտեխնիկա, որի բարոյական իրավունքը չունի: (ու՞ր է էդ փալասին բարոյականություն)

4-նրա համար եկել է կրիտիկական պահ կոչվածը

5-նա համոզվեց, թե ինչի ենք ընդունակ մենք

6-Նա պատրաստ չի կորցնել թեկուզ տնտեսական անկում ապրող երկրի թագավորական գահը

7-Եվ որ, ըստ իս ամենագլխավորն է՝ այս պարտությունը նրան չեն ների, ոչ ազերիները ոչ էլ՝ նրա «հովանավորները»

Հ.Գ. Մեր թագավոր զինվորներ, զգոն եղեք                             

 

Գարիկ Պետրոսյան


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին