Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Շնորհավորում եմ պարոն Սիրադեղյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ և ցանկանում ամենալավն ու բարին։
Վերջին 25 տարիների ժամանակահատվածում Վանոն հայ իրականության, երևի թե, ամենավառ և միևնույն ժամանակ, ամենահակասական կերպարն է։
Նա այն քիչ քաղաքական դեմքերից է, որի հետ անձնական շփում երբևիցե չեմ ունեցել, ինչի համար շատ ափսոսում եմ, և այն քիչ մարդկանցից ում հետ կուզենամ զրուցել թե որպես քաղաքական գործիչ, թե որպես մտավորական և թե որպես պարզապես մարդ։