Նոյեմբերի 13-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան և իր օղակներով հայտնի Սատուրնը: Ավելի տպավորիչ տեսարան ունենալու համար ցանկալի է մոլորակների միացմանը հետևել փոքր աստղադիտակով, սակայն այս երևույթը դիտվում է նաև անզեն աչքով, քանի որ Վեներան շատ պայծառ է, իսկ Սատուրնը լավ եղանակային պայմաններում թույլ աստղի պայծառություն ունի։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից: Անհրաժեշտ է երեկոյան` մինչև արևամուտը, դիտել երկնքի արևմտյան հատվածը Կարիճի համաստեղության ուղղությամբ: Երկու մոլորակների միջև անկյունային հեռավորությունը կլինի 1°36, ինչը մոտավորապես հավասար է Լուսնի 3 տրամագծի:
Իհարկե, իրականում Վեներան և Սատուրնը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է հասնել 39 միլիոն կմ-ի կամ 0.26 աստղագիտական միավորի (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Սատուրնը Երկրին ամենաշատը կարող է մոտենալ մինչև 1.2 միլիարդ կմ կամ 8 ա.մ.: Իրենց չափերով նույնպես այս մոլորակները խիստ տարբեր են. Սատուրնն Արեգակնային համակարգի երկրորդ խոշոր մոլորակն է, որի շառավիղը 9.5 անգամ գերազանցում է Երկրի շառավղին և 60268 կմ է, իսկ Վեներան` ունենալով 6052 կմ շառավիղ, իր չափերով մի փոքր զիջում է Երկրին: Մյուս կողմից, Վեներան իր խտությամբ մոտ է Երկրին, իսկ Սատուրնը հեղուկ մոլորակ է և խտությամբ 8 անգամ զիջում է Երկրին:
Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի): Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ), որոնց լրիվ ցուցակը 2001-2050թթ. համար բերվում է ՀԱԸ կայքէջում` http://www.aras.am/Calendar/conjunctions.htm: Առաջիկա նման երևույթը Վեներայի, Մարսի և Ուրանի համար կդիտվի 2015թ. մարտի 4-ին:
Հայկական աստղագիտական ընկերություն
Նոյեմբերի 13-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն երկնքի ամենապայծառ մոլորակը՝ Վեներան և իր օղակներով հայտնի Սատուրնը: Ավելի տպավորիչ տեսարան ունենալու համար ցանկալի է մոլորակների միացմանը հետևել փոքր աստղադիտակով, սակայն այս երևույթը դիտվում է նաև անզեն աչքով, քանի որ Վեներան շատ պայծառ է, իսկ Սատուրնը լավ եղանակային պայմաններում թույլ աստղի պայծառություն ունի։ Ցանկալի է միացումը դիտել բարձր վայրերից, օրինակ քաղաքում` բարձր հարկերից:
Անհրաժեշտ է երեկոյան` մինչև արևամուտը, դիտել երկնքի արևմտյան հատվածը Կարիճի համաստեղության ուղղությամբ: Երկու մոլորակների միջև անկյունային հեռավորությունը կլինի 1°36, ինչը մոտավորապես հավասար է Լուսնի 3 տրամագծի: Իհարկե, իրականում Վեներան և Սատուրնը հսկայական հեռավորության վրա են միմյանցից: Պարզապես նրանք դիտվում են նույն տեսագծի ուղղությամբ: Իրականում Վեներայի նվազագույն հեռավորությունը Երկրից կարող է հասնել 39 միլիոն կմ-ի կամ 0.26 աստղագիտական միավորի (1 ա.մ.` Երկիր-Արեգակ հեռավորությունը, հավասար է մոտ 150 միլիոն կմ), իսկ Սատուրնը Երկրին ամենաշատը կարող է մոտենալ մինչև 1.2 միլիարդ կմ կամ 8 ա.մ.:
Իրենց չափերով նույնպես այս մոլորակները խիստ տարբեր են. Սատուրնն Արեգակնային համակարգի երկրորդ խոշոր մոլորակն է, որի շառավիղը 9.5 անգամ գերազանցում է Երկրի շառավղին և 60268 կմ է, իսկ Վեներան` ունենալով 6052 կմ շառավիղ, իր չափերով մի փոքր զիջում է Երկրին: Մյուս կողմից, Վեներան իր խտությամբ մոտ է Երկրին, իսկ Սատուրնը հեղուկ մոլորակ է և խտությամբ 8 անգամ զիջում է Երկրին: Մոլորակների միացումներ կոչվում են երկնքում երկու կամ ավելի մոլորակների իրար մոտ դիտվելը, որպես կանոն` մի քանի աստիճան անկյունային հեռավորության սահմաններում: Երկու մոլորակների միացումներ շատ հաճախ են տեղի ունենում, օրինակ 1 աստիճանի սահմաններում` որպես կանոն տարեկան 5-6 անգամ (իսկ ավելի հեռու միացումներ` շատ ավելի հաճախակի):
Առավել հազվագյուտ են 3 մոլորակների միացումները (եռակի միացումներ), որոնց լրիվ ցուցակը 2001-2050թթ. համար բերվում է ՀԱԸ կայքէջում: Առաջիկա նման երևույթը Վեներայի, Մարսի և Ուրանի համար կդիտվի 2015թ. մարտի 4-ին:
Հայկական աստղագիտական ընկերություն