a1plus.am-ը գրում է.Արարատի մարզի Մարմարաշեն համայնք տանող ճանապարհին, առաջին տներից մեկում ապրում է Դանոյանների ընտանիքը, որի ապրելակերպը ոչնչով չի տարբերվում գյուղի մեծ մասից։ Հողագործությամբ զբաղվող ընտանիքն ապրուստից չի դժգոհում։ Բայց անարդարությունները չնկատել չեն կարող։ «Կա մարդ՝ շատ-շատ լավա ապրում, էնքան լավ, որ ինքն էլ չի իմանում՝ ինչ անի, կա մարդ՝ շատ-շատ վատա ապրում»,- ասում է տանտիրուհին՝ Սուսաննա Ստեփանյանը։ Ընտանիքի հայրն ազատամարտիկ է։ Պատերազմի արդյունքում կորցրել է առողջությունը, ենթարկվել է ձայնալարերի վիրահատության։ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Վալերիկ Դանոյանը 30.000 դրամ թոշակ է ստանում։
«Հիմա չկռվողներն ավելի շատ թոշակ են ստանում, քան ինքը»,-պնդում է նրա կինը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում