▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը. Գալուստ Սահակյան. tert.am

Այսօր քաղաքական դաշտում մեկ անձ է մնացել, ով ունի քաղաքական մեծ թիմ և մասնակցել է նորանկախ Հայաստանի ամբողջական պատմությանը, դա Սերժ Սարգսյանն է, այսինքն՝  երկրի ղեկավարումը պետք է տանի Սերժ Սարգսյանը. Tert.am-ի հարցին ի պատասխան, թե ի վերջո ո՞վ է լինելու 2018թ-ին ՀՀ վարչապետը, ասել է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Գալուստ Սահակյանը: 

«Երբ այսպես ասում եմ, մտածում են՝ մենք ներսում խոսել ենք և որոշել ենք, որ արդեն որոշում կա, բայց սա իմ կարծիքն է: Ինչո՞ւ եմ ասում, որովհետև էլի շատ մարդիկ կան, որ 88-ից սկսած քաղաքականության մեջ են եղել, բայց նրանցից որևէ մեկն այդքան մեծ քաղաքական թիմ չունի և ծրագիրը իրագործելու կարողության որակները շատ ցածր են հետագայի համար: Դրա համար էլ ասում եմ, մեր ազգը պետք է ընդունի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը»,- ասաց Սահակյանը։

Պատգամավորի կարծիքով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, այդուհանդերձ, մեծ դերակատարում կունենա Կառավարության առաջին անգամ հնգամյա նման մանրամասն ծրագիրն իրագործման հարցում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին