Բոլոր կանոնների համաձայն` բնական, գրված, չգրված, ենթագիտակցական (շարքը կարող եք շարունակել), 2015թ պետք է դառնար հայ ազգի միավորման, միմյանց ներելու և հասկանա ու աշխարհին ազգ և պետություն ներկայանալու տարի։ Դրա փոխարեն արդեն ամիսուկես է ինչ մեր կենդանական բնազդները, առավել քան երբեք, պարզապես խեղդել են բանականությանը։ Իրար ծեծում ենք, սպանում ենք, մեղադրում ենք, ծաղրում ենք, վիրավորում ենք, «կզցնում ենք», «պորտը տեղն ենք դնում»... Մի խոսքով, ամեն ինչ, բացի իրար լսել և հասկանալուց, անում ենք։ Ու այսքանից հետո ինձ մոտ մի հարց առաջացավ. «Ժողովուրդ, կարո՞ղ է այնքան հին ազգ ենք, որ ազգի մոտ ծերունական մառազմ է սկսվել»։
Ազգի մոտ ծերունական մառա՞զմ է սկսվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet