Լրագրող Կարմեն Դավթյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«SOS...
Գյումրու քաղաքապետը հայտնաբերվել է: Նրան բերման է ենթարկել Ազատություն ռադիոկայանը:
Ճակատին ՕԵԿ գրած Բալասանյանը ասել է` չի հասկանում ինչ է կատարվում..
Շատ կզարմանայինք, որ ԲՀԿ` Ծառուկյանի կուսակցության ներկայացուցիչը հասկանար , թե իր քաղաքում ինչ է կատարվում...
Հ.Գ.Բա մի օգնական չունեիր բացատրեր?...
Զանգեիր, մենք կասեինք:
Բա ամոթ չի , նման բան ես հայտարարում, վեց քաղաքացուդ թաղելու օրը...»:
Ստյոպա Սաֆարյանն էլ, այ թեմայով, հետևյալ նկատառումն է ներկայացրել.
«Մի քանի օր առաջ Գլենդելից մամլո գրասենյակը տեղեկացրել էր, թե քաղաքապետը ընդատել է իր այցը ու հետ է գալիս... Ինչպես հասկացանք Գյումրիի անցուդարձից, նա դեռ տեղ չի հասել... Ու ընդհանրապես, իշխանության այս տոտալ լռության, ջայլամության, թաքնվածության խորապատկերին բացակայում են նաեւ "ռեժիմը խուճապի մեջ է" հայտարարությունները: Ջան եմ ասել, երկրում քաղաքական իշխանությունը իսպառ բացակայում է...»
Դիտեք նաև՝ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առաջին ասուլիսը Գյումրիի դեպքերից հետո