▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ Ադրբեջանի տարածքում ապրող ազգերին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 
Բարև բոլոր ադրբեջանաբնակներին... Գիտեմ, ձեր երկրում կա մարդկային մի ցեղ, որ բարևի էլ արժանի չէ, բայց իմ Հայի գենն ինձ թույլ չի տալիս չբարևել անգամ ինձ վրա կրակողին: Բայց, դրա հետ մեկտեղ, հավատացած եղեք, իմ գենը նաև թույլ է տալիս մորս վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կտրել, Հայրենիքիս վրա աչք ունեցողի աչքը հանել, հորս վրա գոռացողի լեզուն կտրել... Գիտեմ, որ շատ-շատերիդ սրտով չէ այս արհեստածին պատերազմը, որը հրահրում է ադրբեջանական պետության ղեկավար կազմը: Գիտեմ նաև, որ այս պատերազմում զոհվում են ոչ թե նրանց երեխաները, ովքեր ցոփ ու շվայտ կյանք են վայելում Արաբական Էմիրություններում, Եվրոպայում ու Ամերիկայում, այլ զոհվում են ձեր մինուճարները, ձեր բալեքը: Մենք իրենց չենք սպանում, ես դա հաստատ եմ ասում: Մենք ընդամենը պաշտպանվում ենք: Մենք ընդամենը ցանկանում ենք պաշտպանել մեր այն երեխաներին, ովքեր դպրոցի ճանապարհին զոհվում են ձեր պետության ղեկավարության կողմից տրված հրամանի արդյունքում ձեր տղաների կողմից արձակված արկերի պայթունից: Մենք ընդամենը պաշտպանում ենք մեր ծերերին, որոնց սպանում, այնուհետև դիերը խոշտանգում են, նույնպես ձեր պետության ղեկավարության կողմից ՝ ձեր երեխանների ձեռքով ... Ես սա չեմ ասում, որ ձեր մեջ արթնացնեմ խղճահարություն մեր նկատմամբ, կամ ատելություն ձեր իշխանության նկատմամբ: Քավ լիցի, մենք այս անգամ ևս ապացուցեցինք, որ ունակ ենք միայնակ պահել ու պաշտպանել մեր հայրենիքը՝ ձեր թաղված ու դեռ անթաղ դիերը վկա, որոնք այս օրերին ձեր իշխանությունը բերեց, դրեց ձեր դիմաց, դեռ մի մասն էլ պահ է տված սառնարաններում... 
Ադրբեջանաբնակ այլազգի ներկայացուցիչներ, մենք ձեր դեմ ոչինչ չունենք ու ընդհանրապես, մենք այդ պետության դեմ ոչինչ չունենք: Մենք պարզապես ցանկանում ենք խաղաղ ապրել, արարել մեր Հայրենիքում, որը կոչվում է Հայոց աշխարհ, որը կոչվում է Սյունաց աշխարհ, Արցախ աշխարհ, Գեղարքունյաց աշխարհ, Լոռվա աշխարհ և այլն...

Կիլիկիա Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին