▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ․ Սահմանադրության նոր տեքստը․․․ Լիա Սարգսյան

«Իշխանություն» լրատվականը գրում է, որ կայքի ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը։ (ներբեռնել)։ Տեքստում կարմիրով տողերն ավելացվածներն են, իսկ ջնջվածները՝ Սահմանադրությունից հեռացված տողերը։

ՀՀ Սահմանադրությունում արված փոփոխությունները հարվածի տակ են դնում ժողովրդի հիմնարար արժեքները՝ պատմությունը, ընտանիքի ինստիտուտը, սփյուռքի հետ կապը և հայ լինելու առաջնահերթությունը Հայաստանում։ Բայց ամենազավեշտալին այն է, որ պետության արժեհամակարգը խարխլող փոփոխված Սահմանադրությունը ներկայացվում է «եվրոպական արժեքների» գեղեցիկ փաթեթավորմամբ։

Այսպես, Սահմանադրության նախաբանում «պատմական հիշողությունը ջնջված» է։ Անկախության հռչակագրի մասին որևէ հիշատակում անգամ չկա, մինչդեռ գործող Սահմանադրությունը հիմնված է Անկախության հռչակագրի վրա։ Հռչակագրում ասվում էր․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը… ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Այս հղումը հանվել է նոր Սահմանադրության տեքստից և փոխարինվել է հետևյալ տողերով․ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և պետականության շարունակականության պահպանման, մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, ժողովրդավարական և իրավական պետությունն ամրապնդելու, ժողովրդի անվտանգությունն ապահովելու և ընդհանուր բարեկեցությունը խթանելու նպատակներով, ինչպես նաև ապագա սերունդներին խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ հայրենիք ժառանգելու հանձնառությամբ, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրությունից պոկելը Ալիևի պահանջն էր, քանի որ այնտեղ Արցախի մասին հիշատակում կար, և խոսվում էր պատմական հայրենիքի ու հողերի վերականգնման մասին։

Նոր Սահմանադրության մեջ ջնջված է 35-րդ հոդվածի 2-րդ կետը, որտեղ ասվում էր, որ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ։ Այս հոդվածի փոփոխությունը ենթադրում է, որ փոխվում է ավանդական հայ ընտանիքի մոդելը, և որ ընտանիք կարող է համարվել նաև նույնասեռ անձանց միությունը։

Ծնողների իրավունքները և պարտականությունները սահմանող 36-րդ հոդվածն այնպես է փոխվել, որ երեխաներն այլևս պարտավորություն չունեն խնամել իրենց տարեց ծնողներին։ Այս հոդվածի 3-րդ կետը սահմանում էր․ «Չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների մասին։ Մանրամասները սահմանվում են օրենքով»։ Սա ամբողջությամբ հանվել է։

Նոր Սահմանադրությամբ ազգությամբ հայ մարդը պարզեցված կարգով այլևս չի կարող դառնալ ՀՀ քաղաքացի։ Ամբողջությամբ ջնջված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը սահմանող 47-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը։ Սա նշանակում է, որ մեր սփյուռքահայերը այլևս պարզեցված կարգով չեն կարող դառնալ ՀՀ քաղաքացի։

Սահմանադրությունից ամբողջությամբ ջնջված է 113-րդ հոդվածը, որը իրավունք էր տալիս ԱԺ պատգամավորներին գրավոր հարցապնդումներով դիմել Կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին, այլ կերպ ասած՝ պահանջել թափանցիկություն և հաշվետվողականություն։ Նոր Սահմանադրությամբ խորհրդարանական վերահսկողությունը թուլանում է, և քաղաքական համակարգը կարծես դառնում է միապետական։ Նպատակը պարզ է՝ որպեսզի ընդդիմությունը չկարողանա ազդել կառավարության վրա, և վարչապետը ունենա լիակատար ազատություն։

ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝ 205-րդ հոդվածն, այնպես է փոխվել, որ հայ ժողովուրդն այլևս չի կարողանա վերահսկողություն ունենալ իր երկրի ճակատագրի վրա։ ՔՊ-ական իշխանության գրած Սահմանադրությունը թույլ է տալիս կառավարությանը և Ազգային ժողովին որոշել երկրի անդամակցությունը միջազգային կազմակերպություններին՝ առանց հանրաքվեի։

Նոր Սահմանադրությամբ անցումային դրույթը թույլ է տալիս, որ եթե Հայաստանը անդամակցել է որևէ միջազգային կազմակերպության մինչև 2015 թվականը, ապա այդ կազմակերպության անդամակցությունը կասեցնելու կամ չեղյալ հայտարարելու հարցը կարող է լուծվել միայն Ազգային ժողովի միջոցով՝ առանց հանրաքվեի։

Այս հանգամանքը հատկապես լուրջ խնդիր է ստեղծում ԵԱՏՄ-ի անդամակցության դեպքում, քանի որ Հայաստանն արդեն միացել էր այդ կազմակերպությանը 2015-ին՝ նախկին Սահմանադրության համաձայն։

Հեղինակ՝ Lիա Սարգսյան

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին