▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն գրավողներիս տեսեք

 

Տարին նոր է սկսվել, և ընդամենը անցել է 11 օր, ու մենք սահմանում այս օրերի ընթացքում տվել ենք արդեն հինգերորդ զոհը...
Ես չգիտեմ, թե ով ի՞նչ է խոսում, ե՞րբ, ու՞մ հետ, ինչ ֆորմատով ինչ հեղափոխություն է ցանկանում անել, ի՞նչ փոփոխություն է պատրաստվում իրականացնել ու առհասարակ ինչպե՞ս է պատրաստվում մեր բոլորի կյանքը դարձնել բարեկեցիկ ու ես շատ գիտեմ թե ինչ, ինձ համար մի բան հստակ է. Հայ ժողովուրդն ընդհանրապես, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մասնավորապես, այս տարի մեկ բան պետք է որոշեն` ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ…
Անկեղծ ասած, ես իսկապես հոգնել եմ այս ինքնաոչնչացման իներցիոն ընթացքից։
Բոլորս վախենում ենք խոսել, ասել դառը ճշմարտությունը, կիսատ ենք խոսում ու չենք ուզում մեկ անգամ բարձրաձայնել, որ այսպես շարունակվել այլևս հնարավոր չէ…որ մեր զավակները զոհվում են հանուն….հանու՞ն…
Ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմանն ունի…Ամեն մի «հարց լուծող»` կլինի պատգամավոր, օլիգարխ, քուչի լավ տղա, ազգի գեներալ ու չգիտեմ էլ, թե ինչ, դարձել է Բաքուն գրավող ազգային հերոս։
Օրումեջ լսում ես սրանց ամպագոռգոռ հայրենասիրական պաթոսային ելույթները ու չգիտես` ի՞նչ ասես։
Իսկ եթե ճիշտ, սրանցից մի մասին հաջողվել է ընդամենը գրավել Երևանը` իր առանձին թաղերով, մյուսին` Էջմիածինը, մյուսին` Կոտայքը, մյուսին` Սյունիքը, մյուսին` Արարատը, և այսպես` ամբողջ հայրենիքը…մինչև հայրենիքի վերջնական զավթումը։
Բաքուն գրավողներիս տեսեք...

Տարին նոր է սկսվել, և ընդամենը անցել է 11 օր, ու մենք սահմանում այս օրերի ընթացքում տվել ենք արդեն հինգերորդ զոհը...Ես չգիտեմ, թե ով ի՞նչ է խոսում, ե՞րբ, ու՞մ հետ, ինչ ֆորմատով ինչ հեղափոխություն է ցանկանում անել, ի՞նչ փոփոխություն է պատրաստվում իրականացնել ու առհասարակ ինչպե՞ս է պատրաստվում մեր բոլորի կյանքը դարձնել բարեկեցիկ ու ես շատ գիտեմ թե ինչ, ինձ համար մի բան հստակ է.

Հայ ժողովուրդն ընդհանրապես, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մասնավորապես, այս տարի մեկ բան պետք է որոշեն` ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ…Անկեղծ ասած, ես իսկապես հոգնել եմ այս ինքնաոչնչացման իներցիոն ընթացքից։ Բոլորս վախենում ենք խոսել, ասել դառը ճշմարտությունը, կիսատ ենք խոսում ու չենք ուզում մեկ անգամ բարձրաձայնել, որ այսպես շարունակվել այլևս հնարավոր չէ…որ մեր զավակները զոհվում են հանուն….հանու՞ն…Ինչպես ասում են, համբերությունն էլ իր սահմանն ունի…

Ամեն մի «հարց լուծող»` կլինի պատգամավոր, օլիգարխ, քուչի լավ տղա, ազգի գեներալ ու չգիտեմ էլ, թե ինչ, դարձել է Բաքուն գրավող ազգային հերոս։ Օրումեջ լսում ես սրանց ամպագոռգոռ հայրենասիրական պաթոսային ելույթները ու չգիտես` ի՞նչ ասես։Իսկ եթե ճիշտ, սրանցից մի մասին հաջողվել է ընդամենը գրավել Երևանը` իր առանձին թաղերով, մյուսին` Էջմիածինը, մյուսին` Կոտայքը, մյուսին` Սյունիքը, մյուսին` Արարատը, և այսպես` ամբողջ հայրենիքը…մինչև հայրենիքի վերջնական զավթումը։ Բաքուն գրավողներիս տեսեք...

Նորայր Նորիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին