Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական սադրիչ հայտարարությամբ է հանդես եկել` Արցախի տարածքը հայտարարելով ոչ թռիչքային գոտի: Տպավորությունն այնպիսինն է, իբր Բաքվում կարծում են, թե մարսելու են երեկվա խոցված ուղղաթիռը, մի հատ էլ մնացած բոլոր հնարավոր օդաչուներին են սպառնում, որ Արցախ չթռչեն:
Ի°նչ են անելու, պիտի կրակե°ն բոլոր թռչող ապարատների վրա: Միթե° Բաքվում չեն հասկանում, որ հերթական ծուղակն են լարել իրենք իրենց դեմ, որից այս անգամ չեն կարող դուրս գալ:
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները խոցել են ԼՂՀ բանակի ուղղաթիռը. Հայկական կողմն ունի զոհեր: