«Hetq»-ի փոխանցմամբ` իրենց խմբագրություն է դիմել Վիկա Թովմասյանը, ով բախտագուշակ Վարսիկի որդու` Սարգիս Հակոբյանի երկրորդ կինն է, վերջինս նույնպես խոշտանգումների է ենթարկվել ամուսնու կողմից:
Պարզվում է՝ Հասմիկի հետ համատեղ կյանքին զուգահեռ՝ Սարգիսն ունեցել է նաեւ մեկ այլ կին, եւ այդ մասին իմացել են թե Հասմիկը, թե Սարգիսի ծնողները եւ թե ինքը՝ Վիկան:
Վիկա Թովմասյանը Սարգիս Հակոբյանի երկրորդ զոհն է: Նա 2 տարի շարունակ ծեծի, խոշտանգումների ու ստորացումների է ենթարկվել Երեւանի իրենց բնակարանում: Ծեծի հետեւանքով կոտրվել է Վիկայի քիթը, վիժել է 5 ամսականում, դիմել ոստիկանություն: Սարգիսի սպառնալիքներից հետո Վիկա Թովմասյանը հետ է վերցրել դիմումը ոստիկանությունից եւ փախել Ռուսաստան:
«Երբ ես կարդացի, թե ինչեր է արել Հասմիկի հետ, նույնը, նույն սցենարով արել է նաեւ ինձ հետ: Հիմա ես ուզում եմ խոսել այդ մասին, եւ եթե որեւէ բանով կկարողանամ օգնել Հասմիկին, նույնիսկ եթե պետք լինի Հայաստան գալ, ես կգամ»,- ասում է Վիկան:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: