▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելառուսում ՀՀ դեսպանը հիշվում է միայն նրանով, հյուրանոցից խալաթ է գողացել

«Հետաքննող լրագրողներ»-ի «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պարզվում է Բելառուսում դեսպան ունենք։ Ինտերնետում փորձեցի գտնել թե էսքան տարիներ դեսպան աշխատած Արմեն Խաչատրյանը ինչ է արել։ Բան չկա, մի քանի տեղ հոդվածներ կան, որ նա՝ Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, օտարերկրյա այցելություններից մեկի ժամանակ հյուրանոցից խալաթ է գողացել: 16 տարի դիվանագետ է Արմեն Խաչատրյանը, Բելառուսից առաջ Ուկրաինայում էր դեսպան։ Ու համացանցը էս մարդուն հիշում է էդ խալաթով։ Հայ դիվանագիտության խալաթն է սա»։

Հիշեցնենք, որ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, Արցախ այցելած  բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ:

Պաշտոնական Երևանն այս թեմայով նախընտրում է լռությունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին