Էսօր էլի «բարեգործական» ամսագրից էին զանգել, բաներ էին պատմում ինչ-որ շատ հուզիչ 6 տարեկան Անիի կյանքի ծանր պայմանների ու իրենց անձնուրաց աշխատանքի մասին: Խղճուկ, մեղք ձայնով խոսաց-խոսաց, որ տեսավ չեմ կիսում իրա վիշտն ու ցավը, ձայնը փոխեց ու ջղային ասեց՝ հաջողություն ձեզ... Երևի վրա-վրա մի քանի անգամ բարի տատիկի չէր կարողացել ընկնել՝ նյարդայնացել էր... Որ խորանում ես, իրանց գործն էլ գործ չի, լավ դերասանական տաղանդ ա պետք ու պինդ նյարդեր:
Իրականում, ես չեմ զարմանում, որ այսպիսի խաբեությունները բավականին եկամտաբեր են մեր երկրում: Մարդիկ լսում են «երեխա», «հիվանդություն», «բարեգործություն» բառերը ու այնքան են ազդվում, որ էլ չեն էլ խորանում՝ ինչ երեխա է, հասնելու՞ ա տեղ էտ գումարը, թե չէ... Իրանք ուզում են էտ փողը տան, Աստծո մոտ մի հատ + ստանան ու շարունակեն ապրել: Էն, որ տեղ չի հասնում, արդեն իրանց մեղքը չի, իրանք դրախտի դռան մոտ ասելու են. «Մենք ի՞նչ իմանայինք, որ խաբում են»... Մի հատ լավ միտք ունեմ խաբեբաների համար, պետք ա սկսել փող հավաքել նոր եկեղեցու համար, ասել, որ եկեղեցին այսօր ծանր օրեր է ապրում, իսկ երբ ազգն էր ծանր վիճակում՝ եկեղեցին նրա կողքն էր, հիմա ժամանակն է կանգնել եկեղեցու կողքին՝ հանուն Հիսուսի, ու տենց բաներ: Մենք աստվածավախ ազգ ենք, մեծ մասը կմտածի. «Բեր էտ 1.000 դրամը տամ, շառից հեռու, համ էլ Աստված տվողին ա տալիս»... Մինչև Սուրբ Աթոռին տեղ հասնի, որ սենց բան կա, կոնկուրենտ ունեն ոչ լեգալ... Մինչև սկսեն հասկանալ՝ ո՞վ ա, ի՞նչ ա, մինչև իրանց ֆիրմա SMS-ը գրեն՝ ասելով, որ այդ զանգերը սատանան ա կազմակերպել, որ Երկիր վերադառնալու տոմս առնի ու տենց բաներ, դուք արդեն մի 7-8 միլիոն պիտի որ աշխատած լինեք... Էտ որ ստացվի, էլի բաներ կարելի ա մտածել, թե չէ էտ երեխաների թեման արդեն շատ ծեծված ա, կրեատիվ մոտեցում ա պետք, թե չէ էլ փող չի տա ժողովուրդը...