▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բերման է ենթարկվել հայտնի ՍՊԸ տնօրենը. նրա Hummer ավտոմեքենայում հայտնաբերվել է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց

Երեւանում, մարտի 18-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները պարեկների հետ ուժեղացված ծառայության ընթացքում Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Ղազարյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վերջինս եղել է Hummer մակնիշի ավտոմեքենայով։  Տ. Ղազարյանը ավտոմեքենայից ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, ընդհանուր՝ 1.25 գր. կշռով դեղնականաչավուն զանգված և հայտնել է, որ հայտնաբերված հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը ձեռք է բերել Աբովյան քաղաքին հարակից ամայի դաշտից, վայրաճ կանեփի բույսից քաղելու եղանակով, իր անձնական օգտագործման համար և 0.68 գր. կշռով, բյուրեղանման զանգված, որը հանդիսանում է «Ամֆետամին» տեսակի թմրամիջոց և այն ձեռք է բերել «Տոռ Բռաուզեր» կայքի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ 

Կայքի տեղեկություններով՝ Տ. Ղազարյանը, ով հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենն է, բաց է թողնվել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին