Նամակ՝ Բեթթիին
Փաքրիկ Բեթթի, դու հրաշալի կատարեցիր քո պարտականությունը, կեցցես:
Ես հիացած հետևեցի ելույթիդ, դու շողում էիր արևի նման, այն արևի, որը ջերմացրեց ներաշխարհս: Վստահ եմ, որ այդ ջերմությունը երկար ժամանակ կկատարի իր գործառույթը:
Փոքրիկ, կրկնում եմ՝ կեցցես, ես շատ ուրախ եմ այժմ, որ քո նման արև կա, տարածիր ջերմությունդ ամենուր և հատկապես այն վայրերը որտեղ փոքրիկները դրա կարիքն առավել շատ ունեն:
Բեթթի, Հայաստան վերադառնալուն պես անպայման այցելիր այն փոքրիկներին, որոնք արևից զրկվել են, առանց արևի է մնացել իրենց կյանքը, ջերմացրու նրանց հոգիները որքան կարող ես: Նրանք դրա կարիքն իսկապես ունեն՝ նվիրիր կատարումդ նրանց: