▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

 ԲՀԿ-ականներն Ամուլսարի փոխարեն թող ցեմենտի գործարանով մտահոգվեն. Հայկ Ալոյան

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրերս եղել էր Ամուլսարում, հանդիպել և զրուցել է բնակիչների հետ և ասում է, որ չի տեսել ոչ մեկին, որ կողմ լիներ Ամուլսարին:

/filemanager/uploads/naira_zohrabyan.jpg

Այս առիթով մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեցինք Լիդիան Արմենիայի տնօրեն Հայկ Ալոյանին:

Հարցին ի պատասխան՝ Լիդիանի տնօրենը հեռախոսով հակիրճ մենկանաբեց ու այլ հարցերի չպատասխանեց:

«Երկրի համար ամենավատ բանն է, երբ քիչ չէ, որ ներդրումները չեն պաշտպանվում օրենքով, մի հատ էլ՝ ամենատարբեր քաղաքական ուժեր հարձակվում են ներդրման վրա՝ տարբեր քաղաքական նպատակներով: Նման երկրներից խուսափում են բոլոր ներդրողները: Ներդրողի համար ամենատհաճ բանը քաղաքական հարձակմանը պատասխանելն է: Խորհուրդ կտամ ԲՀԿ պատգամավորներին գիշեր-ցերեկ Ամուլսարով «մտահոգվելու» փոխարեն մտահոգվեն Ցեմենտի գործարանի արտանետումներով ու Մղարթի հանքով: Այլապես իրենց մտահոգություններն Ամուլսարով, նույնն է, թե Ստալինի ժամանակների չուգունի ձուլման գործարանի պատասխանատուները «մտահոգվեն» «Տեսլա»-ի որակով:  

/filemanager/uploads/Hayk_Aloyan.jpg
Ջերմուկում, իրականում, ոչ մի բազմամարդ հանդիպում չի եղել, և եթե իրենց թվում է, թե այս սոցիոլոգիական նոու-հաուն՝ մի քանի ակտիվստի հետ հանդիպման արդյունքում  հայտարարել  թե «բոլորը դեմ են», իրենց Ջերմուկում որևէ քաղաքական դիվիդենտ է բերում, սխալվում են: Բայց դա իրենց գործն է: Մեր գործն է ֆիքսել, որ այս քաղաքական ուժի ներկայացուցիչները հրապարակային աջակցություն են հայտնում լավագույն տեխնոլոգիաները բերող ներդրողի դեմ ապօրինությանը՝ իրենց բիզնեսների բնապահպանական հետևանքների համար մտահոգվելու փոխարեն: Իսկ թե ինչո՞ւ, դուք մտածեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին