▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուքմեյքերական գրասենյակի ավազակային հարձակումը բացահայտվեց

Երևանի Լեոյի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց: Կատարողներից մեկը որոնվում է

Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Լեոյի փողոցի թիվ 12 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում ավազակային հարձակում է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 03.30-ին, երկու անհայտ անձինք մուտք են գործել նշված բուքմեյքերական գրասենյակ, որտեղ մեկը զենքի, իսկ մյուսը դանակի սպառնալիքով հափշտակել են 150.000 դրամ և դիմել փախուստի:
Դեկտեմբերի 28-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Գևորգ Սերոբյանը (ով նաև մասնակից է եղել դեկտեմբերի 20-ին Տերյան փողոցի թիվ 8 հասցեում գործող բուքմեյքերական գրասենյակում կատարված ավազակային հարձակմանը) և նույն թվականին ծնված Հովհաննես Մարկոսյանը:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նույն օրը խուզարկություն է կատարվել Գ. Սերոբյանի բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել է հանցագործության գործիք «Բերետտա» տիպի օդաճնշիչ ատրճանակը:
Գ. Սերոբյանը ձերբակալված է, ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Մարկոսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին