▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծանր վիրավորների ապաքինումը` ուշադրության կենտրոնում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։

Նախարարությունը ոչ միայն հետամուտ է, որ բժշկական կազմակերպություններն ապահովված լինեն վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով, այլև ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող զինծառայողներին։ Բժիշկների հետ քննարկվել են ծանր վիրավորների բուժման ընթացքը և հետագա ռազմավարությունը:

Նախարարը եղել է նաև  ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին