▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չարժե թերագնահատել Գավառ-Նորատուս քրեական հակամարտությունը». Լևոն Բարսեղյան

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չարժե թերագնահատել Գավառ-Նորատուս սոցիալ-կենցաղային-քրեական հակամարտությունը: Դա տասնամյակների պատմություն ունի: Այդ 2-3 կմ արանքում տասնամյակներով անձնական և բիզնես շահեր են բախվել: Շատ դաժանորեն են բախվել:

Այդ հակամարտության առանձնահատկությունները, բրուտալիզմը լուրջ հետազոտությունների և եզրահանգումների կարիք ունի. վարքագծի, հոգեբանական, սոցիալական, տնտեսական, կլանային, քրեական և այլն: 500 հոգի չէ, կարող է 2000 հոգի էլ մասնակցի, եթե համարի, որ իր ընկալած արժեքների վրա ոտնձգություն է եղել, կարող են սելաֆի պես սրբել տանել Գավառ-Նորատուս հակամարտության գծին՝ որպես իրավապահ կամ որպես խաղաղարար ելնողներին:

Չեմ չափազանցնում: Լավ ծանոթ եմ այդ ժողովրդին, հացով, սիրով, խաթրով ու պետք եկած տեղում սարսափելի կռվով: Ոչ մի արդարացում չկա խնդիրը բռնությամբ ու սպանությամբ լուծելու պրակտիկային: Կարծում եմ, որ եթե ժամանակին Հայաստանի քրեական աշխարհի և մնացած խնդիրների, վիճակագրությունների, պատճառահետևանքային կապերի մարդավարի վերլուծություն լիներ, եթե ոստիկանությունը լիներ ներքին անվտանգության և հասարակական կարգ պահպանելու իրական և մաքրագործված մեխանիզմ, ոչ միայն այս, այլև շատ ուրիշ բախումներից ու զոհերից կարող էինք խուսափել, և ոչ միայն Գավառում:

Ոստիկանության բարեփոխման մարտահրավերն այդպես էլ մնաց սողացող, թքած-կպցրած, համակարգում հիմնականում հներն են, մի քիչ նոր համազգեստով և մի քիչ ավելացած ռոճիկներով: Եթե ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ չիրականացվեն, ամեն անգամ դիակ հավաքող են լինելու, Գյումրու մասով ժամանակին շատ եմ գրել:

Թե ինչ է նշանակում արմատական բարեփոխում, էլ չգրեմ հա՞, զահլեքս գնաց իսկականից: Նույնը մնացած ոլորտներում՝ արմատական բարեփոխումը որպես առաջընթացի երաշխիք»:

Կարդացեք նաև՝  Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, կան բերման ենթարկվածներ. ոստիկանությունը՝ Գավառի դեպքերի մասին 

Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել

Հայտնի են Գավառի ողբերգական դեպքից մահացածների և վիրավորների անունները. նոր մանրամասներ

Գավառի հիվանդանոց ներխուժածները եղել են 500-ից ավելի, ավիրել են հիվանդանոցը. Մարզպետը մանրամասնում է 

Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է 5 անձ. վեճի 9 մասնակցի անուն է շրջանառվում. ՔԿ 

Գավառում միջադեպի հետեւանքով մահացածը ռազմական ոստիկանության քննիչ չէ․ ՊՆ խոսնակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին