▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղկաձորում 14-ամյա տղա է մահացել

Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել եւ մահացել է:

Այս մասին հաղորդում է  «Հրապարակը»:

 «Դեպքի մասին մանրամասներ Ճոպանուղուց մեզ չհայտնեցին, միայն ասացին, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն:

Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ հետ զրույցում ասաց, որ դահուկներով սահելիս տղան գլխիվայր ընկել եւ մահացել է. «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է եւ տղայի կյանքը փրկել չի հաջողվել»:  

Մեզ պատմեցին, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է   վարել, իսկ այսօր մենակ է եղել եւ այս դեպքը տեղի է ունեցել»,- գրում է կայքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին