▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծկռտուք՝ «Ռիո Մոլ»-ի աշխատակիցների և «էրեբունի» ակումբի բասկետբոլիստների միջև

Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և «էրեբունի» բասկետբոլի ակումբի մի քանի մարզիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել,բոլոր բերման ենթարկվածները ԱՄՆ քաղաքացիներ են, այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Ըստ կայքի՝ մարտի 14-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ  Փափազյան փողոցում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ԱՄՆ քաղաքացիների, որոնք մարզիկներ են:

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Երևանում բնակվող ԱՄՆ քաղաքացիներ, 26-ամյա Ռոբերտ Հոբսը, 27-ամայ Օմեգա Հերիսիցրը, 29-ամյա Բենզել Մենսերը, 24-ամյա Դեվիդ Նիկլբերիրը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում երկաթե կայանման նշաններով հարվածներ են հասցրել նշված կենտրոնի անվտանգության աշխատակիցներ, Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Էդուարդ Սահակյանին (նշված առևտրի կենտրոնի անվտանգության պետն է), Երևանի բնակիչներ, 50-ամյա Հակոբ Հակոբյանին և 45-ամյա Էդուարդ Հարությունյանին, պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՄՆ քաղաքացիները բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին բացատրություններ են տվել, ապա բաց  թողնվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկված ԱՄՆ քաղաքացիները «էրեբունի» բասկետբոլի ակումբի մարզիկներ են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին