▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող թույլ տալ, որ հարազատներիս սպասարկեն այնպիսի մարդիկ, ովքեր բժիշկ կոչվելու իրավունք չունեն

Կրկին չեմ կարող չհիշել այն չարաբաստիկ դեպքը, որի մեղավորները դեռ անպատիժ են: Մերին Մարգարյան այսօր իր ընտանիքի հետ պետք է լիներ, եթե Շենգավիթ Բ/Կ-ում մարդիկ մի քիչ սրտացավ լինեին, ոչ թե իրենց գործին հանցավոր մոտենային, ինչ է թե իրենք լավ «ԾԱՆՈԹ» ունեն:

Նորից ու նորից պետք է շեշտեմ, որ այս գործի բացահայտման ու մեղավորների պատժման հարցում առողջապահության նախարարը պետք է հետևողական լինի, ինքը պետք է այս հարցի բացահայտումն արագացնի:

Մինչև այս գործի մեղավորները չպատժվեն Շուշանիկ Բախշյանի գլխավորությամբ, ես իմ ծանոթներին ու հարազատներին հորդորելու եմ այդ բժշկական կենտրոնից հեռու մնան: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ հարազատներին սպասարկեն այնպիսի մարդիկ, ովքեր բժիշկ կոչվելու իրավունք չունեն:

ՀՀ-ում եթե գործերն այսքան դանաղ բացահայտվեն, բազմաթիվ այլ մարդիկ նույն պատճառով կարող են տուժել: Արագացրե՛ք, որ մենք էլ, Մերիի հարազատներն էլ գոնե ինչ-որ չափով մխիթարվեն ու գոնե հանգիստ լինենք, որ մեղավորներն այլևս մեզ չեն սպառնում:

Էդգար Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին