ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2014 թվականին պատգամավորական խմբով այցելեցինք Սիրիայի Լաթաքիա քաղաքը, որտեղ պատսպարված էին Քեսաբի թուրքական հարձակումից մազապուրծ փախած մեր հայրենակիցները:
Այցելության ավարտին նախաձեռնեցինք համահայկական #SaveKessab արշավը, որի նպատակն էր ճեղքել տեղեկատվական բլոկադան ու աշխարհին տեղեկացնել թուրաքական վայրագությունների և հայական Քեսաբը գրավելու մասին:
Արշավին միացան բազմաթիվ աշխարհահռչակ հայեր, բայց միայն Քիմի գրառումից հետո էր, որ BBC-ն և այլ գլոբալ ԶԼՄ-ները սկսեցին լուսաբանել Քեսաբի թուրքական գրավումը և բարձրաձայնել խաղաղ բնակչության վրա տեղի ունեցած հարձակման մասին:
Ուզում եմ ասել, որ չենք մոռացել ու Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության»:
Դիտեք նաև՝
Կարդացեք նաև՝Քիմ Քարդաշյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին