Ոմանք էս խառը, բարդ օրերին ասես չզգան, թե մեր երկրում իրականում ինչ տրամադրություններ են տիրում և որն է էականը, ինչ է կատարվում...որոշ հեռուստաալիքներ էշ-էշ երգուպար են հաղորդում թուրքական կլկլոցներով, ֆեյսբուքը ողողված է հիմար, անպատեհ, թեթևսոլիկ նկարներով ու փոստերով...Ոմանք, չեք զգու՞մ, որ ադեկվատ չեք: Պարտադիր չի սևերը հագնել ու թավալ տալ հատակին ողբալով:
Բայց քթի ծակ է պետք ունենալ, կամ գոնե՝ համբերություն՝ անիմաստ նկարներն ու անհամ բացականչությունները որոշ ժամանակով հետաձգելու, երգուպարը դադարեցնելու համար: Թե՞ ձեզ թվում ա, որ մեր չուզողները, թշնամիները, մեր տրամադրությունը քանոնով դրած չափողներն ու մեր ժողովրդի հոգեբանական դիմանկարը իրենց համար պարզել փորձողները բոլորը քնած են, փող չունեն ֆեյսբուք մտնելու, մեր հեռուստաեթերներին չեն հետևում...: Միասնական եղեք, հայեր, կամ գոնե՝ ադեկվատ՝ դրա մեջ ա մեր ուժը, հաստատ: