ԱԺ հերթական նիստին այսօր «Երեւանի ՏԻՄ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի` 2-րդ ընթերցմամբ քննարկմանը Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, անդրադառնալով հնչած ելույթներին, իր զարմանքը հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորների այն խոսքերի վերաբերյալ, թե ընդդիմությանը բազմաթիվ լիազորություններ է տրված, ու հիմա` այդ նախագծի հետ կապված, պարտադիր չէ, որ ընդդիմությունը անցկացնի իր առաջարկը. «Էդպես լավ չէ` հետագայում էլ կարող եք ասել` տեսեք ընդդիմությանը թողնում ենք մտնել ԱԺ կամ Երեւանի քաղաքապետարանի շենքեր, դրանով մենք ցույց ենք տալիս` ինչ ժողովրդավար ենք։ Ձեր Սերժ Սարգսյանի հետ միասին այսպիսով լուսաճաճանչափայլ քայլերով քայլում եք դեպի ժողովրդավարությո՞ւն։ Ձե՞ռ եք առնում»:
Տեսանյութը` A1plus.am-ի
Կարդացեք նաև՝ Ժողովրդավարություն չի նշանակում քաղաքական մեծանասնության իրավունքների սահմանափակում. Շարմազանով