Օրերս հերթական անգամ փոթրիկ բարձրացավ՝ մեկ բաժակ ջրում։ Արևմտատենչ հանրությունս, իր համար անսպասելիորեն պարզել էր, որ Եվրասիական Միություն մտնելուց հետո, Հայաստան արգելվելու է ներկրել փոկերի որսի համար նախատեսված միջոցներ, ինչպես նաև արգեօլված գրականություն։
Անսպասելիորեն պարզվեց, որ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ցերեկները փոկ են որսում, իսկ երեկոյան գնում են գրախանութների մոտ անծայրածիր հերթեր են գոյացնում՝ արգելված գրականություն գնելու համար...
Իսկ հիմա ավելի լուրջ. նեղություն քաշեցի՞ք մի հատ գոնե նայել, թե ինչ է ասել թե արգելված գրականություն՝ ԵԱՏՄ տարածքում։ Ես թեթև տնտղեցի․ պարզվում ա, դա առավելապես իսլամիստական, ծայրահեղ կրոնական (սատանիզմի մասին օրինակ), պոռնոգրաֆիկ ու այլ տիպի ծայրահեղական բնույթի գրականություն է։
Հիմա ես չեմ բացառում, որ Ալավերդու Վահաբիտական կազմակերպությունում, ինչպես նաև Բայանդուրի մոտ սա լուրջ բարդություններ կարող է ստեղծել, բայց անգամ նրանք մեծ հաշվով կարող են շատ չանհանգստանալ, որովհետև 21-րդ դարում ցանկացած գրականություն կարելի է ճարել համացանցի միջոցով։ Տակը մնում է փոկի որսի հետ կապված խնդիրները, բայց դե ինչ արած, թույլ տանք, որ մեր լեռնային փոկերը մի քիչ խելքի գան, թե չէ էնքան եք որսացել՝ փոկ էլ չի մնացել մեր սարերում։
Ցերեկները փոկ են որսում, իսկ երեկոյան գրախանութների մոտ հերթեր են գոյացնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet