▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չհասկացա՝ ի՞նչ կապ ունի ԿԸՀ-ի հետ Փաշինյանի ու իր տիկնոջ ամուսնալուծությունը. ԿԸՀ նախագահ

Չհասկացա՝ ի՞նչ կապ ունի ԿԸՀ-ի հետ Փաշինյանի ու իր տիկնոջ ամուսնալուծությունը. ԿԸՀ նախագահ

Մանրամասները՝ տեսանյութում

***

«Կուսակցությունների անցողիկ շեմն իջել է՝ հասնելով 4 տոկոսի, դաշինքների շեմը 7 տոկոսից բարձրացել է 8 տոկոսի և 10 տոկոսի։ Մինչև 3 կուսակցություններից բաղկացած դաշինքները պետք է հաղթահարեն 8 տոկոսի շեմը, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքները՝ 10 տոկոսի»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ «Կուսակցությունների պարագայում գրավի չափը նախկին 10 միլիոն դրամից իջեցվել է 7,5 մլն դրամի, դաշինքների պարագայում սահմանվել է 15 մլն դրամ։ Սրա նպատակն այն է, որ օրենսդրությունը նպաստի գաղափարակից քաղաքական ուժերի խոշորացմանը, և որ նրանք ավելի հակված լինեն միավորվելու։ Երբ մեզ անհրաժեշտ եղան ՀՀ-ում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալները, մեզ 126 կուսակցության տվյալներ են տրամադրվել։ Իմ ընկալմամբ՝ այս թիվը 2,5 միլիոն ընտրող ունեցող Հայաստանի պարագայում բավականին մեծ է, և եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի ձևավորվեն խոշոր քաղաքական ուժեր, սա կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև ընտրությունների անցկացման որակի շարունակական բարձրացմանը»,- մանրամասնեց ԿԸՀ նախագահը։

«Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորումը․ այս արգելքը նոր փոփոխություններով հանվել է։ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին, եթե նա այդ ժամկետում չի կարողանում կոալիցիա կազմել, ապա դրանից հետո կոալիցիա ձևավորելու ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին։ Սրա վառ օրինակն էր Գյումրին»,- նշեց Հովակիմյանը։

Ըստ ԿԸՀ նախագահի՝ հաջորդ փոփոխությունը լրացուցիչ մանդատների ինստիտուտն է, որը նախկինում 54 տոկոս էր և հիմա իջեցվել է 52 տոկոսի. «Լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն։ Այսինքն, եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող, բայց եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52 տոկոսից, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ՝ 52 տոկոսը լրացնելու համար»,- պարզաբանեց Հովակիմյանը։

***

«Խոսակցություններ կան, որ ԿԸՀ-ն, հնարավոր է, չգրանցի Սամվել Կարապետյանի կուսակցությանը․ ո՞ր դեպքում եք հնարավոր համարում այդ տարբերակը»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։ «Որպեսզի ԿԸՀ-ն որևէ քաղաքական ուժի չգրանցի, քաղաքական ուժն ինքը պիտի ցանկանա չգրանցվել։ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է այն փաստաթղթերի ցանկը, որը քաղաքական ուժը պետք է ներկայացնի։ Այսինքն չգրանցվելու հնարավորություն ունեն քաղաքական ուժերը, ԿԸՀ-ն, երբ բոլոր փաստաթղթերը ներկայացված են, գրանցման հարց որպես այդպիսին չի քննարկում։ ԿԸՀ-ն կարող է քվեարկել բացառապես, եթե փաստաթղթերը թերի են ներկայացված, այդ ժամանակ կարող է քվեարկություն լինել և 2/3 ձայներով մերժել կուսակցության գրանցումը։ Արհեստական խոչընդոտ չի կարող լինել»,- պարզաբանեց ԿԸՀ նախագահը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին